Կոնվերս Բանկն ամփոփել է Visa Shopping Festival-ի արդյունքները. Հաղթողը 1 մլն դրամ է ստացել

Կոնվերս Բանկն ամփոփել է Visa Shopping Festival-ի արդյունքները. Հաղթողը 1 մլն դրամ է ստացել

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Կոնվերս Բանկն ամփոփել է Visa Shopping Festival ակցիայի արդյունքները:

«Մեզ համար անչափ կարևոր է բանկ-հաճախորդ կապի ամրապնդումը: Կոնվերս Բանկը իր հաճախորդներին մշտապես մատուցում է հաճելի անակնկալներ: Այս անգամ Բանկը կազմակերպել է Visa Shopping Festival ակցիան»,- լրագրողներին ասել է Կոնվերս Բանկի գործառնական գլխավոր վարչության պետ Վելիխան Մուրադյանը:

«Ձեր վստահությունը օգնում է մեզ լինել էլ ավելի ուժեղ: Կոնվերս Բանկը եղել, կա և մնալու է իր հավատարիմ հաճախորդի լավագույն գործընկերը», - հավելել է Մուրադյանը:

Ակցիայի գլխավոր մրցանակին արժանացած հաղթողը ստացել է.

1.000.000 դրամ՝ Կոնվերս Բանկի Visa Platinum քարտով: Լրացուցիչ 10 մրցանակի արժանացած հաճախորդները ստացել են 100 հազարական դրամ Visa Gold քարտերով: Մնացած 5 հաղթողը ստացան 2 անձի համար նախատեսված ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:

Visa Shopping Festival ակցիան մեկնարկեց 2015թ.-ի դեկտեմբերի 1-ին և շարունակվեց մինչև 2016թ.-ի մարտի 1-ը: Կոնվերս Բանկի VISA քարտապանները, ովքեր կատարեցին առնվազն 30 գործարք` 500.000 և ավելի ՀՀ դրամի չափով, ստացան հնարավորություն մասնակցելու Բանկի կողմից անցկացվող խաղարկությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---