Պեսկով. Մոսկվան ողջունում է ԼՂ-ում լարվածության նվազեցմանն ուղղված ցանկացած քայլ

Պեսկով. Մոսկվան ողջունում է ԼՂ-ում լարվածության նվազեցմանն ուղղված ցանկացած քայլ

PanARMENIAN.Net - Մոսկվան ողջունում է ցանկացած քայլ, որն ուղղված կլինի ղարաբաղյան հակամարտության լարվածության նվազեցմանը և փոխզիջման որոնման համար Բաքվին ու Երևանին երկխոսության վերադարձնելուն: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, որ շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն: Նշվում է, որ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում:

Անդրադառնալով Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ հաղորդագրությանը և պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյակ է դրա մասին` Պեսկովը նշել է. «Կոնկրետ այդ տեղեկության մասին որևէ բան ասել չեմ կարող: Անշուշտ, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ, որի նպատակն է նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում և վերադառնալ երկխոսության՝ քաղաքական կարգավորման տարբերակի որոնման համար»:

Համանախագահների հայտարարության մեջ ասվում է. «Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ»:

Նշվում է, որ բանակցություններում ոչ մի հաջողություն չի կարող լինել շարունակվող բռնությունների պարագայում և ավելին, չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցությունների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---