ԼՂՀ օմբուդսմենի նամակը՝ «Եվրատեսիլ-2016»-ին. Սպառնալով՝ լռեցնում եք մասնակցի խոսքի ազատ դրսևորումը

ԼՂՀ օմբուդսմենի նամակը՝ «Եվրատեսիլ-2016»-ին. Սպառնալով՝   լռեցնում եք մասնակցի խոսքի ազատ դրսևորումը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին:

Եվրապական հեռարձակողների միությունը (EBU) պաշտոնապես նախազգուշացրել է «Եվրատեսիլին» Հայաստանի պատվիրակությանը հետագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ցուցադրելուց: Կազմակերպությունը քննել է մայիսի 10-ին «Եվրատեսիլի» ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի հետ կապված միջադեպը, երբ Իվետա Մուկուչյանը ցուցադրեց դրոշը «կանաչ սենյակում»:

Որոշվել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ: Պատժամիջոցները կորոշվեն հունիսին: Բացի դրանից, EBU-ն «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է որդեգրել Հայաստանի նկատմամբ, դրոշը կրկին ցուցադրելու կամ այլ մրցույթի այլ կանոնների որևէ խախտման դեպքում Հայաստանը կորակազրկվի ընթացիկ, իսկ միգուցե և ապագա մրցույթներից:

«Ես եվրոպացի եմ, ում երկրին մերժել են մուտքը եվրոպական համայնք և ում դրոշը հայտնվել է զայրույթի, վախի, շփոթվածության, ամոթի և ամենակարևորն անտարբերության մթնոլորտում»,- գրել է Մելիքյանը, տեղեկացնում էԼՂՀ օմբուդսմենի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։

ԼՂՀ օմբուդսմենը նախևառաջ Ղարաբաղի ժողովրդի անունից իր խիստ անհամաձայնությունն է հայտնել «Եվրատեսիլի» կազմակերպիչների հայտարարության լեզվի հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նկարագրվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, գրում է Tert.am-ը:

«Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ձեր նկարագրությունը ճշգրիտ չէ և վիրավորում է իմ ժողովրդին»,- գրել է օմբուդսմենը:

«Երկրորդ՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել 2016-ի ապրիլի 2-ից 5-ի իրադարձությունների վրա, ինչն էլ դարձել է մրցույթի մասնակցի շարժառիթը՝ ցուցադրել ԼՂՀ-ի ազգային դրոշը»,- նշել է Մելիքյանը՝ ուշադրություն հրավիրելով այդ օրերին Ադրբեջանի զորքերի կողմից իրականացված վայրագությունների և խախտումների մասին զեկույցին:

«Մրցույթի մասնակիցը` որպես պատասխանատու եվրոպացի, ով հոգ է տանում եվրոպական արժեքների մասին և ցանկանում է ժողովրդավարություն ու խաղաղություն, այս բարբարոսական կոտորածների դեմ բացառապես խաղաղության և միասնության կոչ է արել` ցուցադրելով ԼՂՀ դրոշը` հանուն այն մարդկանց, ովքեր զոհվել են 40 օր առաջ այն հողի վրա, որը մեր տունն է: Այդուհանդերձ, դուք սպառնացել եք պատժամիջոց կիրառել մասնակցի նկատմամբ` լռեցնելով նրա խոսքի ազատության ադեկվատ դրսևորումը»,- ասված է նամակում:

«Եվրոպան միասնական է մարդու հիմնարար իրավունքների արժեքների շուրջ, և այս արժեքների հիմքում խոսքի ազատությունն է: Քանի որ խոսքի սուբյեկտը հատուկ կարևորություն ունի, ուստի և խոսքի ազատությունը որևէ սահմանափակում չպետք է ունենա: «Իսլամական պետության» ոճով իրականացվող գլխատումները և մյուս սարսափելի պատերազմական հանցագործություններն Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են ընդամենը 40 օր առաջ, և Ադրբեջանը սպառնում է կրկնել դրանք»,- գրել է օմբուդսմենը:

Նա կոչ է արել եվրոպացիներին հիշել Եվրոպայի հիմնարար արժեքները և բռնել խաղաղության և միասնության կողմը և մնալ «Երգի մրցույթի ձևաչափի մեջ ու չմտնել միջազգային քաղաքականության դաշտ»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---