Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ և մահակներով հարձակվել մենամարտում հաղթած արցախցի մարզիկի վրա (վիդեո)

Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ և մահակներով հարձակվել մենամարտում հաղթած արցախցի մարզիկի վրա

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները:

Հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան, հայտնում է Ermenihaber-ը:

Մեկ այլ մենամարտում ևս մրցակիցները եղել են հայ և ադրբեջանցի մարզիկները: Այս մրցապայքարի վերջում ևս երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձում է հարվածել հայ մարզիկին: Սադրանքին միանում է նաև ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածում է Դավիթ Պետրոսյանին: Այնուհետև ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվում են մեր հավաքականի անդամաների վրա:

Տպավորություն էր, թե նախապես ծրագրված է եղել այդ սադրանքը ու դրա համար են ազերիներն իրենց հետ դահլիճ բերել մահակներ: Հիստերիայի մատնված ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, որը փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին:

Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Նման անվայել պահվածքի համար ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել:

Մինչ հայ մարզիկները մրցագորգի վրա արժանավայել հաղթանակ են տանում հակառակորդի նկատմամբ, ադրբեջանցի մարզիկներն ու մարզիչները Եվրոպայի մեջ ու Եվրոպայի աչքի առաջ իրենց գռեհիկ պահվածքով վարկաբեկում են մարզական աշխարհի հեղինակությունը և անցկացվող առաջնությունը:

Ի դեպ, հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:

Կարդացեք նաև. Մարատ Պետրոսյան. Թուրքը պիտի 1 րոպե չմոռանա` այստեղ ենք, «դուխով» ենք

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---