«Հայաստան» հիմնադրամի արտահերթ հեռուստամարաթոնում Արցախի համար ավելի քան $1 մլն է հանգանակվել

«Հայաստան» հիմնադրամի արտահերթ հեռուստամարաթոնում Արցախի համար ավելի քան $1 մլն է հանգանակվել

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը մայիսի 14-ին արտահերթ հեռուստամարաթոն էր կազմակերպել Արցախին աջակցելու նպատակով: Ինչպես ասվում է հիմնադրամի Ֆեյսբուքյան էջում, հանգանակվել է 1 102 357 դոլար:

Հեռուստամարաթոնում հանգանակված գումարը կուղղվի ապրիլյան մարտերի ժամանակ Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, նաև բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 3-ը ժամանակահատվածում 5.115 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3.875.367.924 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 3-ին՝ 19.746.980 դրամ՝ փոխանցված 65 անձանց կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---