Բաքվում ԵՄ ներկայացուցիչ. Վիեննայի հանդիպումը դրական փաստ է

Բաքվում ԵՄ ներկայացուցիչ. Վիեննայի հանդիպումը դրական փաստ է

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպումը շատ դրական փաստ է: Այսպիսի գնահատական է տվել Բաքվում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

«Մենք սատարում ենք տարբեր միջոցառումների անցկացման, միջադեպերի հետաքննության, համապարփակ բանակցությունների համար «ճանապարհային քարտեզի» պլանավորման մասին որոշումներին, ինչպես նաև երկրորդ հանդիպման պլանավորմանն առաջիկայում»,-ասել է Մարդը:

ԵՄ ներկայացուցչության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Այն պետք է հանգուցալուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, որտեղ հիմնական դերը պատկանում է նախագահներին և համանախագահներին: Ինչպես գիտեք, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նույնպես հանդիպել է նախագահների հետ: Փետրվարին Ադրբեջանում Մոգերինին հայտարարել էր, որ անձամբ ակտիվորեն զբաղվելու է այդ խնդրով և ցանկանում է Մինսկի խմբի գործընկերը լինել այդ հարցում»,-ասել է Մարդը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Մամեդով. Բաքուն դեմ է Կասպրշիկի լիազորությունների ընդլայնմանը

Գերմանիան կաջակցի շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---