Անկարան Բունդեսթագում քվեարկության մասին. Հայոց ցեղասպանության ճանաչումը «քաղաքական չարաշահում է»

Անկարան Բունդեսթագում քվեարկության մասին.  Հայոց ցեղասպանության ճանաչումը «քաղաքական չարաշահում է»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախանշված քվեարկությունը «քաղաքական չարաշահում է» անվանել, հայտնում է Sputnik-Արմենիան:

Հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարցը: Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ»:

«Հունիսի 2-ին գերմանական խորհրդարանում քվեարկություն է նախատեսված այսպես կոչված ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանությունը շատ լուրջ մեղադրանք է և խոսել այդ մասին առանց պատմական ու իրավական փաստարկների` քաղաքական չարաշահում է»,-հայտարարել է Քալինը Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ ցեղասպանության մեղադրանքը պետք է «իրավական հիմք ունենա և հենվի դատական որոշման վրա»: Քալինը հիշեցրել է, որ Անկարան «առաջարկել էր պատմաբանների միջազգային հանձնաժողով ստեղծել` «ուսումնասիրելու համար 1915-ի ողբերգական դեպքերի հարցը»:

«Մեր նախաձեռնությունն արձագանք չստացավ ոչ Հայաստանում, ոչ էլ ցեղասպանության մասին թեզին սատարող պետություններում:…Մեր առաջարկությունը դեռ ուժի մեջ է: Մենք կարծում ենք, որ պատմաբանների համապարփակ աշխատանքը նվաճում կլինի ինչպես Թուրքիայի, այդ թվում հայազգի քաղաքացիների, այնպես էլ Հայաստանում բնակվող հայերի ու սփյուռքահայերի համար»,-ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը:

2005-ին Էրդողանը նամակ էր հղել ՀՀ նախագհ Ռոբերտ Քոչարյանին: Պատասխան նամակում ՀՀ նախագահը գրել էր, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց, սակայն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի շրջանակում, այլ միջկառավարական հանձնաժողովի, քանի որ երկկողմ հարցերի զարգացումը կառավարությունների պատասխանատվության գոտում է: ՀՀ նախագահն առաջարկել էր կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների:

Գերմանական «Դեռ Թագեսշպիգել»-ի հաղորդմամբ, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման դեպքում Անկարայի արձագանքը լինելու է հուժկու և վատթարացնելու է Գերմանիայի կառավարության հետ հարաբերությունները: Թերթի հաղորդմամբ, Ցեղասպանության փաստի ճանաչման կողմնակիցներն են իշխող կոալիցիան և «Կանաչների» միությունը: Թերթը մեջբերում է նաև Բեռլինում Թուրքիայի դեսպանի խոսքերը, ով ասել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը լինելու է Բունդեսթագի «պատմական սխալը», քանի որ այն տևականորեն բացասական ազդեցություն է ունենալու Անկարայի եւ Բեռլինի հարաբերությունների վրա, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Միևնույն ժամանակ, իշխող կոալիցիան ներկայացնող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շտայնմայերը «Դեռ Թագեսշպիգել»-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող օրինագծի ընդունումը չպետք է խոչընդոտի Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները:

2015-ին Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն տվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

Գերմանացի մտավորականները, այդ թվում` թուրքական ծագում ունեցող ռեժիսոր Ֆաթիհ Ակինը, բաց նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին` կոչ անելով Մերկելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը հունիսի 2-ին ընդունվելիք բանաձևով,

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---