Աստանայում կարող է Սարգսյան-Պուտին առանձնազրույց կայանալ

Աստանայում կարող է Սարգսյան-Պուտին առանձնազրույց կայանալ

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է մայիսի 31-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Նրանք քննարկելու են «2016-2017 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշերի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծը, որն արժանացել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամների հավանությանը` մայիսի 16-ին, Մոսկվայում կայացած նիստում:

Չի բացառվում, որ այդ հանդիպման ժամանակ առանձին հանդիպում լինի ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև: Այդ մասին հայաստանցի լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին, հայտնում է «Առավոտը»:

Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:

Ալեքսեյ Պավլովսկին, բարձր և փոխշահավետ է գնահատում հայ-ռուսական համագործակցությունը՝ նկատելով, որ անցած տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1, 2 միլիարդ դոլարի, ՌԴ-ի ներդրումները Հայաստանում 4 միլիարդ դոլարի են հասնում, Հայաստանում գոյություն ունի մոտ 1300 համատեղ ձեռնարկություն: ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև անցած տարի կնքված համաձայնագրով 14 միլիոն դոլար է տրամադրվել համատեղ տեղեկատվական ծրագրերի իրականացման համար և այլն:

Մայիսի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին է հայտնել Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Քննարկման մասնակիցները կարծիքներ փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ Վիեննայում նախօրեին կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում», - ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---