DW. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, կարծես, անխուսափելի է

DW. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, կարծես, անխուսափելի է

PanARMENIAN.Net - Հունիսին Բունդեսթագը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը. Քրիստոնյա-դեմոկրատական Դաշինքը, Քրիստոնյա-սոցիալիստական դաշինքը, Սոցիալ-Դեմոկրատներն ու Կանաչների կուսակցությունը, կարծես, համաձայնության են եկել բանաձևի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Deutsche Welle պարբերականը, խմբակցությունների հնարավոր քվեարկության պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստիպված կլինի դժվարին բանակցություններ ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն ու Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքն որակել են 1915-ի կոտորածը որպես ցեղասպանություն դեռևս 2015 թվականին, սակայն խորհրդարանի մակարդակով ճանաչում այն ժամանակ տեղի չունեցավ:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շթայնմայերը, սակայն, չի կարծում, որ բանաձևի ընդունումը կօգնի հաշտվել անցյալի հետ: Օրինագիծը պիտի ընդունվեր դեռ փետրվարին, սակայն հետաձգվեց՝ փախստականների վերաբերյալ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցությունների պատճառով:

Այժմ քաղաքական ուժերը պայմանավորվել են, որ քվեարկությունը կկայանա 2016-ի առաջին կիսամյակի ընթացքում: Հայտարարությունը նախատեսվում է քննարկել հունիսի 2-ին:

Փաստաթղթի տեքստը հրապարակված չէ: Այն կրում է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին» անվանումը: Այնուամենայնիվ, օրինագիծը չի դրվի անվանական քվեարկության. դա նշականում է, որ պատգամավորներն, ովքեր քվեարկելու ցանկություն չեն ունենա, կարող են ձեռնպահ մնալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---