ԼՂՀ փոխվարչապետը 2017-ին մտադիր է հեռանալ քաղաքականությունից![]() 23 մայիսի 2016 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մտադիր է թողնել քաղաքական գործունեությունը: Նա համապատասխան գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերին»,-ասվում է Արթուր Աղաբեկյանի գրառման մեջ: Աղաբեկյանը ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնել է 2012 թ. ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 22-ի հրամանագրով: Արթուր Աղաբեկյանը ՀՀ և ԼՂՀ պետական և ռազմական գործիչ է, գեներալ-լեյտենանտ: 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: Մինչև 2009 թ. մայիսի 21-ին ՀՅԴ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |