Իրկուտսկի հայկական համայնքը 2 ջրատար մեքենա է նվիրաբերել ԼՂՀ ՊԲ-ին![]() 23 մայիսի 2016 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին հյուրընկալել է Արարատյան հայրապետական թեմի հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանին, ով Ստեփանակերտում է ՌԴ Իրկուտսկ քաղաքի հայկական համայնքի նվիրատվությունը հանրապետության իշխանություններին փոխանցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Համայնքի միջոցներով ձեռքբերված ջրատար 2 մեքենան օգտագործվելու է թիկունքային ծառայության հետ կապված խնդիրները թեթևացնելու, մասնավորապես՝ խմելու ջուրը զինվորներին մատակարարելու համար: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրկուտսկի համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր իրենց ուժերի ներածին չափ աջակցություն են ցուցաբերում հայրենիքին: «Այս մեկուկես ամսվա ընթացքում ամբողջ հայությունն Արցախի կողքին էր, և ամեն տեսակի աջակցություն իր դերակատարումն է ունեցել դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում: Այս տեսանկյունից, օրինակելի է նաև Իրկուտսկի հայության աջակցությունը, մանավանդ որ համայնքը հաշվի է առել մեր կարիքներն ու առաջնահերթությունները»,- ասել է Հարությունյանը: Արարատյան հայրապետական թեմի հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը նշել է, որ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամ են շարունակելու իրենց աջակցությունը: Նրա խոսքով՝ հավաքագրված գումարի մի մասը նվիրաբերվել է նաև զոհված զինծառայողների ընտանիքներին: Մայիսի սկզբին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա (Ուազ) է նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությանը: Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ըստ որի 100.000 եվրո է հատկացնում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանագծի երկայնքով սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ծանր իրավիճակում հայտնված բնակչության կարիքներին: Ապրիլի 26-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի հայ համայնքի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին է նվիրաբերվել 6 «ՈւԱԶ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենա: Ավտոմեքենաների նվիրատվության կազմակերպիչը Օբնինսկում բնակվող արցախցի Մհեր Գաբրիելյանն է, ով ապրիլյան քառօրյա մարտերի օրերին գտնվել է առաջնագծում և վերադառնալուց հետո տեղի հայ համայնքի ուժերով կազմակերպել է ավտոմեքենաների ավտոմեքենաների ձեռբքերման և նվիրատվության գործընթացը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |