Գյուղնախարարություն. Հայկական շուկայում թուրքական լոլիկ չենք հայտնաբերել25 մայիսի 2016 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի շուկաներում թուրքական լոլիկներ չի հայտնաբերել: Այս մասին լրագրողներին ասել է գերատեսչության նախարար Սերգո Կարապետյանը։ «Հաճախ ասում են, որ արտերկրից, մասնավորապես Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ է ներկրվում Հայաստան, սակայն այսօր նման խնդիր չկա։ Վերջին տասը օրվա ընթացքում մենք ուսումնասիրել ենք շուկաներն և թուրքական լոլիկ չենք հայտնաբարել», - ասել է Կարապետյանը, մեջբերում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` 2016-ին Հայաստան ներկրվել է 190 տոննա լոլիկ, որի մի մասը Վրաստանի տարածքով Թուրքիայից է եղել, սակայն լոլիկների վերջին խմբաքանակը երկիր է ներկրվել մարտի կեսերին։ Վերջին երկու ամսում լոլիկ չի ներկրվել Հայաստան։ Ավելի վաղ, հայկական ԶԼՄ-ները գրում էին, որ լոլիկի վրա փակցված թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել էին կեղծ հայկականով ու փորձել էին տեղափոխել ՌԴ։ Ռուսական կողմը «Վերին Լարս» հսկիչ անցակետում հայտնաբերել էր խաբեությունը։ Ավելին`թուրքական լոլիկներում թունաքիմիկատներ էին հայտնաբերվել։ Որոշ տվյալների համաձայն` լոլիկները հետ են բերվել Հայաստան և իրացվել հայկական շուկայում։ 2016-ի մայիսին «Ռոսսելխոզնադզորը» կասկածում էր, որ Հայաստանը թուրքական լոլիկ է վերաարտահանում: Ինչպես ասվում էր ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ, հունվար-փետրվարին Հայաստանից ներմուծվել է ՌԴ մոտ հազար տոննա լոլիկ, Եգիպտոսից` 2 հազար տոննա, Ադրբեջանից` 3,5 հազար տոննա: Ընդ որում 2015-ի նույն ժամանակահատվածում նշված ապրանքատեսակը Եգիպտոսից ու Ադրբեջանից ներմուծվել է աննշան քանակությամբ: Իսկ ավելի ուշ հայտնել էին, որ ՀՀ-ից և Եգիպտոսից դեպի ՌԴ բանջարեղենի առաքումների աճը կապված է այդ երկրներում լավ բերքի և ռուսական շուկայում իր տեղը գտնելու ցանկության, ոչ թե Թուրքիայից լոլիկ վերաարտահանելու հետ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |