Հայկական ազգանունով 8-ամյա երեխայի մուտքն Ադրբեջան արգելել են

Հայկական ազգանունով 8-ամյա երեխայի մուտքն Ադրբեջան արգելել են

PanARMENIAN.Net - Հայկական ազգանունով 8-ամյա երեխային թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Դեպքը տեղի է ունեցել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում: Տեղեկությունն այդ մասին տեղադրված է ռուսաստանաբնակ ընտանիքի Ինստագրամում:

Տղայի անունն է Վարդանյան Լուկա Ռուբենի: «Հայրը ռուս է, մայրը` ռուս, իսկ երեխայի ազգանունը հայկական է: Բոլոր փաստաթղթերը, որ ծնողները ՌԴ քաղաքացիներ են, առկա են: Բայց հայերն Ադրբեջանում թշնամիներ են, ու երեխան հավանաբար ևս` 8 տարեկան երեխան»,-գրել է վրդովված մայրը:

Սա առաջին նման դեպքը չէ, երբ հայկական ազգանունով անձանց, անկախ նրանց քաղաքացիությունից թույլ չեն տալիս մուտք գործել Ադրբեջան, կամ արտաքսում են երկրից: 2013-ին ռուսաստանցի լրագրողուհի Աննա Սահակյանին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու: Նա ասել է, որ ադրբեջանական կողմը նրան «անցանկալի անձ է» հայտարարել, իսկ արգելքի համար առիթ է հանդիսացել նրա հայկական ազգանունը:

2011-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հրաժարվել է փոխադրել հայկական ազգանունով ուղևորին: Միջադեպը պատահել է ապրիլի 28-ին Ռուսաստանի քաղաքացի Յուրի Մանասյանի հետ «Դոմոդեդովո» օդանավակայանում:

«Ես գնացի օդանավակայանում ընկերության ներկայացուցչություն, որտեղ ինձ հաստատեցին, որ չեն կարող գրանցել J2853 չվերթը: Պատճառը չասացին: Ավիաընկերության աշխատակիցը միայն պարզաբանեց, որ դա ինչ-որ հրահանգ է Բաքվից, որը չի քննարկվում: Ես հարցրեցի` արդյոք մերժումը կապված է այն բանի հետ, որ իմ ազգանունը հայկական է, և ավիաընկերության աշխատակիցը բանավոր հաստատեց դա»,- ասել է Յուրի Մանասյանը:

2011-ի հոկտեմբերի 31-ին «Ադրբեջանական ավիաուղիները» թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ ՌԴ քաղաքացի, «ԱվտոՎԱԶ» ԲԲԸ արտասահմանյան վաճառքների վարչության պետ Սերգեյ Գյուրջյանին, առանց որևէ բացատրության, գրում է «Կոմերսանտ» թերթը: «Նրան հասկացրել են, որ մերժումը կապված է նրա հայկական ազգանվան հետ և այժմ նա չի բացառում, որ կարող է դատարան դիմել»,-գրում է հոդվածի հեղինակ Անդրեյ Կոզենկոն:

Սերգեյ Գյուրջյանը պետք է մասնակցեր Բաքվում Lada ավտոսրահի բացմանը: Գյուրջյանն իր բլոգում գրել է, որ հոկտեմբերի 27-ին եկել է «Դոմոդեդովո» և փորձել է գրանցվել «Ադրբեջանական ավիաուղիներ» J2 853 չվերթի համար: Նրան մերժեցին՝ բացատրելով, որ «կա ղեկավարության հրահանգ՝ հայկական ազգանուններով ուղևորների չգրանցել»: 2010թ. ադրբեջանցի սահմանապահները հրաժարվեցին քաղաք թողնել հայկական ազգանունով «Աերոֆլոտի» ստյուարդին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---