Մայիսի 30-31-ին, հունիսի 1-2-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Մայիսի 30-31-ին,  հունիսի 1-2-ը  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին կնվազի 3-4 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Երևանում մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 23-ին՝ Ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Փոթորկի հետևանքով,մայիսի 25-ին` ժամը 06.00-ի դրությամբ Հանրապետությունում ընդհանուր թվով գրանցվել է 525 դեպք: Դրանցից 447-ը պատահել է Երևանում (սպասարկվել է 126 դեպք), իսկ 78-ը՝ մարզերում (սպասարկվել է 74 դեպք):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---