Հալեպի Նոր գյուղը հրթիռակոծվել է. 4 զոհ կա

Հալեպի Նոր գյուղը հրթիռակոծվել է. 4 զոհ կա

PanARMENIAN.Net - Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են հրթիռակոծել հայկական Նոր գյուղ թաղամասը:

Մայիսի 29-ին այնտեղ 8 հրթիռ է ընկել, ինչի հետևանքով շենք է փլուզվել, հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Արդյունքում 4 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Մայիսի 26-ին սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերը դարձյալ հրթիռակոծվել են:Հրթիռակոծության թիրախ է դարձել այն փողոցը, որտեղ գտնվում է հայկական ծերանոցի շենքը: Շենքում բնակվել է միայն մեկ հայ ընտանիք։ Բարեբախտաբար, ո՛չ շենքի, ո՛չ շրջանի բնակիչները չեն վնասվել։ Գրանցվել են միայն նյութական վնասներ։

Մեծ վնաս է կրել նաև հայկական ծերանոցը, հատկապես առաջին հարկում կոտրվել են ապակիներ, առաստաղների մի մասն ու այլ հատվածներ։

Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---