ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ ռազմագերուն

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ ռազմագերուն

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին:

Ինչպես հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, այցելությունը տեղի է ունեցել մայիսի 25-ին: ԿԽՄԿ ներկայացուցիչները ռազմագերուն տեղեկություններ են հայտնել նրա ընտանիքի մասին և համապատասխան տեղեկություններ ստացել նրանից` ընտանիքին փոխանցելու նպատակով:

Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, «դիվերսիան» ետ մղելիս: ԼՂՀ ՊԲ-ն հերքեց դիվերսիայի փորձը, իսկ ինքը Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից:

Բաղդասարյանին «մեղադրանք է ներկայացվել» 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 282.2 (պայթեցման, հրկիզման կամ այլ գործողությունների, ուղղված ձեռնարկությունների, կառույցների, հաղորդակցության ուղիների, կապի և հաղորդակցության միջոցների, բնակչության կենսաապահովման օբյեկտների փլուզմանը կամ վնասմանը` Ադրբեջանի Հանրապետության պաշտպանունակության և տնտեսական անվտանգության խարխլման նպատակով, ինչպես նաև զանգվածային թունավորում կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների տարածում նույն նպատակով) հոդվածներով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---