Հայաստանը չճանաչող Պակիստանն ուզում է ԵՏՄ հետ ազատ առևտրի պայմանագիր ստորագրել

Հայաստանը չճանաչող Պակիստանն ուզում է ԵՏՄ հետ ազատ առևտրի պայմանագիր ստորագրել

PanARMENIAN.Net - Պակիստանը հույս ունի մեկ տարվա ընթացքում ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ:

Այս մասին է հայտարարել երկրի Առևտրի զարգացման գործակալության տնօրեն Շեյխ Մոհամադ Մունիրը:

Իր խոսքերով, Իսլամաբադն ուզում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել ԵՏՄ հետ՝ պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ:

Պակիստանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, որը հանդիսանում է ԵՏՄ հիմնադիր անդամներից մեկը:

2016-ի տարեսկզբին Իսլամաբադը ԵՏՄ-ին ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ հարցում է ուղարկել: Նմանատիպ պայմանագիր է ուզում կնքել կառույցի հետ մոտ 40 երկիր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---