ԱԳՆ. Պակիստան-ԵՏՄ պայմանագրի ստորագրումը կախված կլինի ՀՀ հանդեպ Իսլամաբադի դիրքորոշումից

ԱԳՆ. Պակիստան-ԵՏՄ պայմանագրի ստորագրումը կախված կլինի ՀՀ հանդեպ Իսլամաբադի դիրքորոշումից

PanARMENIAN.Net - Պակիստանի Առևտրի զարգացման գործակալության տնօրեն Շեյխ Մոհամադ Մունիրը հունիսի 6-ին հայտարարել է, որ երկիրը հույս ունի մեկ տարվա ընթացքում ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ:

Ընդ որում, Պակիստանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը՝ ԵՏՄ անդամներից մեկին:

Պատասխանելով Պակիստանի՝ ԵՏՄ-ին միանալու հեռանկարին Հայաստանի վերաբերմունքի վերաբերյալ PanARMENIAN.Net ի հարցմանը, ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ Եվրասիական տնտեսական միության և որևէ երկրի միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կառույցի բոլոր անդամ-պետությունների համաձայնությունը:

«Եթե ԵԱՏՄ-ի և Պակիստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցը քննարկման առարկա դառնա, ապա Հայաստանի Հանրապետության մոտեցումը պայմանավորված կլինի Պակիստանի դիրքորոշմամբ Հայաստանի հետ հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման հարցերում», - ասված է արտաքին գերատեսչության պատասխանում:

2016-ի տարեսկզբին Իսլամաբադը ԵՏՄ-ին ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ հարցում է ուղարկել: Նմանատիպ պայմանագիր է ուզում կնքել կառույցի հետ մոտ 40 երկիր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---