Վրացի գործարար. Հայաստանում McDonald's բացելու հավանություն եմ ստացել 7 հունիսի 2016 - 23:18 AMT PanARMENIAN.Net - Վրացի գործարար Թեմուր Չկոնիան հավանություն է ստացել Հայաստանում McDonald's բացելու համար: Այդ մասին հայտարարել է ինքը՝ գործարարը, գրումէ «Sputnik Հայաստան»-ը։ Լուրը, թե McDonald's արագ սննդի ցանցը շուտով մասնաճյուղ կբացի Երևանում, ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն տեղի բնակչության, հայ գործարարների շրջանում, այլև մամուլում։ Հայաստանում McDonald's բացելու հարցը որոշվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցիչների հանդիպման շրջանակում։ «Ստացել եմ McDonald's կորպորացիայի գլխամասային գրասենյակի համաձայնությունը` կապված Հայաստանում արագ սննդի ցանց բացելու հետ։ Մնացել է հարցը լուծել Հայաստանի կառավարության հետ։ Մենք 100 տոկոսով համոզված ենք, որ կբացենք McDonald's։ Դա միայն ժամանակի հարց է»,- ասել է Չկոնիան։ McDonald's-ի շուրջ կրքերը թեժացան, երբ 2016-ի մարտին վրացի գործարար Թեմուր Չկոնիան հայտնեց, որ մտադիր է McDonald's բացել։ Միաժամանակ նա մանրամասն նկարագրել էչ շինության տեսակը և տվյալներ ներկայացրել հայկական շուկայի մասին։ Նրա խոսքով` մեկ McDonald's կառուցելու համար անհրաժեշտ է 1500 քմ տարածք, իսկ Հայաստանի տարածքում կարելի է կառուցել ցանցի 8 ռեստորան, որտեղ կարող է աշխատել մինչև 30 տարեկան մոտ 1500 մարդ։ Տեղի գործարարները կասկածում են McDonald's ցանցի բացմանը, քանի որ նրանցից ոմանք ժամանակին փորձել են անել դա, բայց փախողվել: McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014 թվականին ընկերությունն աշխատել է $27 մլրդ: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Փաստաբան․ 30 անձ ձերբակալվել է, այդ թվում` Աշոտ Երկաթը Մինասյանը ձերբակալվել է 72 ժամով Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանը` շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության փոխչեմպիոններ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը 4–րդ տեղում է Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ |