Ուորլիքը հաստատել է. Հունիսի վերջում ղարաբաղյան կարգավորման գծով հանդիպում է նախատեսվում

Ուորլիքը հաստատել է. Հունիսի վերջում ղարաբաղյան կարգավորման գծով հանդիպում է նախատեսվում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ հունիսի վերջում ղարաբաղյան կարգավորման գծով հանդիպում է նախատեսվում: «Թեև մենք հանդիպման մանրամասներին այս պահի դրությամբ չենք տիրապետում, սակայն, կարող ենք հաստատել, որ հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջում»,-ասել է ամերիկացի համանախագահը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Նա հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ կայքում հաղորդագրություն տարածվեց, որ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության գծով եռակողմ գագաթնաժողով տեղի կունենա: Նշվում էր, սակայն, որ հանդիպման ժամկետները դեռևս հայտնի չեն:

Հունիսի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը քննարկվել են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները:

Կարևորվել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---