Կրեմլում չեն բացառում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը

Կրեմլում չեն բացառում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը

PanARMENIAN.Net - Կրեմլում չեն բացառում Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը, աշխատանքն այդ ուղղությամբ տարվում: Այդ մասին հայտարարել է լրագրողներին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Աշխատանքն այդ ուղղությամբ տարվում է: Մեն չենք բացառում, որ այդպիսի հանդիպումներ տեղի կունենան: Եթե դա վերջնականապես հաստատվի, մենք տեղեկատվություն կտրամադրենք»,-ասել է Պեսկովը` պատասխանելով Սանկտ Պետերբուրգում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման հավանականության մասին հարցին:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր հերթին հաստատել է, որ հունիսի վերջում ղարաբաղյան կարգավորման գծով հանդիպում է նախատեսվում: «Թեև մենք հանդիպման մանրամասներին այս պահի դրությամբ չենք տիրապետում, սակայն, կարող ենք հաստատել, որ հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջում»,-ասել է ամերիկացի համանախագահը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Նա հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը:

Հունիսի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը քննարկվել են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները:

Կարևորվել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ընթերցեք նաև. Ուորլիքը հաստատել է. Հունիսի վերջում ղարաբաղյան կարգավորման գծով հանդիպում է նախատեսվում

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---