Հալեպում արկակոծությունից հայ է զոհվել

Հալեպում  արկակոծությունից հայ է զոհվել

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Հալեպում թնդանոթի արկի պայթյունից զոհվել է Ռաֆֆի Պչաքճյանը: Այս մասին հայտնում է «Արևելք»-ը:

Նա ՀՅԴ անդամ է եղել: Ռաֆֆի Պչաքճյանի եղբայրը՝ Հովսեփ Պչաքճյանը, 2015-ին նույնպես արկակոծումից էր զոհվել:

Հունիսի 10-ին ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականանետերից գնդակոծել են Հալեպ գավառի բնակավայրերը: Արդյունքում զոհվել է 54 և վիրավորվել է 93 խաղաղ բնակիչ, զոհերի թվում նաև երեխա կա:

Իսկ հունիսի 9-ին ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինները գնդակոծել են Հալեպի շուկան Մեյդան թաղամասում, զոհվել է 5 մարդ և ավելի քան 50-ը վիրավորվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---