Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի թուրք պատգամավորներին

Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի թուրք պատգամավորներին

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենկաատար Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներին, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:

«Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Գերմանիայի խորհրդարանի ազգությամբ թուրք 11 պատգամավորի, որոնք արիաբար քվերակեցին Բունդեսթագում Հայոց ցեղասապանությունը ճանաչող բանաձևի օգտին: Որպես միջազգային հանրություն երբեք չպետք է թույլ տանք, որպեսզի բռնապետների հետ կապված հանցագործները հետապնդեն արդարության համար պայքարողներին»,-գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ է քվեարկել բանաձևին։

Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»:

Բունդեսթագի թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրվել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---