ԵԱՀԿ-ն չի մասնակցում ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպման նախապատրաստմանը

ԵԱՀԿ-ն չի մասնակցում ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպման նախապատրաստմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման գծով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը: Նա ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից և չի պատասխանել հանդիպման օրվա մասին հարցին:

«ԵԱՀԿ-ն չի մասնակցում Սանկտ Պետերգուբում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքներին և մենք չենք կարող այն մեկնաբանել»,-ասել է նա` հավելելով. «Որքան գիտենք, այն գումարվում է ՌԴ նախաձեռնությամբ: Ձեր հարցերը պետք է ուղղեք ՌԴ իշխանություններին», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Կրեմլը հաստատեց, որ եռակողմ հանդիպում է նախատեսվում ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների մասնակցությամբ: Ինչպես հայտնեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին է հայտնել Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Սարգսյանի և Ալիևի հետ:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---