ԱՄՀ տնօրենների խորհուրդը հավանություն է տվել. ՀՀ-ին $22 մլն կհատկացվի![]() 16 հունիսի 2016 - 09:20 AMT PanARMENIAN.Net - Արտարժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին իր ֆինանսական օգնությունը, ինչը թույլ կտա երկրին ստանալ հավելյալ 22 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Tert.am-ը հիմնադրամի վրա հղումով։ Ըստ հաղորդագրության՝ երկիրը իրականացրել է ստանձնած պարտավորությունները իրեն տամադրված վարկի վերաբերյալ և բարեփոխումներ է կատարել։ Այսպիսով, Հայաստանին 71.5 մլն դոլարի 3-ամյա ֆինանսական աջակցության ծրագիրը կավարտվի։ «Չնայած բարդ արտաքին պայմաններին, ծրագրի իրականացումը բավականին գոհացուցիչ էր, նպատակների մեծ մասը ի կատար է ածվել»,- տնօրենների որոշումը բացատրել է ԱՄՀ-ի փոխտնօրեն Միտսուհիրո Ֆուրուսավան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները կօգնեն Հայաստանին բարելավել տնեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |