Նախագահը՝ եռակողմ հանդիպումից առաջ. Ակնկալում եմ, որ Ադրբեջանը կկատարի պարտավորությունները

Նախագահը՝ եռակողմ հանդիպումից առաջ. Ակնկալում եմ, որ  Ադրբեջանը կկատարի պարտավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից ակնկալում է Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերում, սահմաններում խախտումների բացառում:

«Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն, իրենց գործողությունները համահունչ են դարձնում 1994 և 1995թթ. կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին։ Վիեննայում մայիսի 16-ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում։

Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք բանակցային պրոցեսը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով»,- նշել է ՀՀ նախագահը, գրում է Արցախպրեսը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին ժամանել է Սանկտ Պետերբուրգ:

Մեկնարկել է ՀՀ նախագահի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հունիսի 20-ին նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և քառօրյա պատերազմից հետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացել է Վիեննայում մայիսի 16-ին:

Կարդացեք նաև՝ Բաղդասարյան. Նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չունենք

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---