ՀՀ նախագահ. Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կստեղծի բանակցությունների համար20 հունիսի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը բոլորին է հայտնի: Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ի թիվս ՄԽ համանախագահ երկրների, այն ըմբռնման և ջանքերի համար, որոնք դուք գործադրում եք հարցի լուծման համար»,-ասել է Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: «Սակայն, ցավոք, կողմերից մեկի ցանկությամբ այդպիսի հարցերը չեն լուծվում: Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջխաղացում ունենալ այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք մենք ձեռք ենք բերել` այսինքն, ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտւմների հետաքննության մեխանիզմներ: Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցելու համար»,-հավելել է ՀՀ նախագահը: Պուտինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այդ հարցերը: Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը: Նախատեսված է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Մայիսի 16-ին Վիեննայի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |