Սատանովսկին ադրբեջանական ԶԼՄ-ին. Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի մաս չի լինի

Սատանովսկին ադրբեջանական ԶԼՄ-ին. Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի մաս չի լինի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից և այլևս երբեք նրա կազմում չի լինի: Այս մասին հայտարարել է հայտնի ռուսաստանցի քաղաքագետ և արևելագետ, ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին, որն օրերս այցելել էր ԼՂՀ: Այդ մասին նա ասել է ադրբեջանական Haqqin.az կայքին տված հարցազրույցում:

Արցախում Եվգենի Սատանովսկին մի շարք հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավար մարմինների ներկայացուցիչների, խորհրդարանականների հետ:

Քաղաքագետը նշել է, որ այցելելով ԼՂՀ, հասկացել է, թե ինչ է կատարվում նախկին ԽՍՀՄ այդ տարածաշրջանում: «Կարո՞ղ է Ադրբեջանի նախագահը շարունակել պատերազմն, ինչպես ապրիլին: Կարող է: Կարո՞ղ է հաղթել պատերազմում: Իմ անձնական կարծիքով`ոչ: Որքան ես հասկանում եմ, այն հարցը, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, այլևս փակված է` թե ռազմական տրամաբանության, թե իրական քաղաքականության տեսակետից: Ադրբեջանը կարող է որքան ասես մարդ զոհել, որքան ասես ժամանակ ու փող ծախսել, բայց դա անիմաստ է: Եթե, իհարկե, նա չի ցանկանում, որ պատերազմը տեղափոխվի Ադրբեջանի տարածք: Նկատի ունեմ ականային, ռելսային պատերազմը, ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացումը»,-ասել է նա:

«Այսօր այդ տարածքն անջատվել է Ադրբեջանից և նրա կազմի մեջ այլևս երբեք չի լինի: Ղարաբաղը վերադարձնելու համար Ադրբեջանը պետք է ֆիզիկապես ոչնչացնի այդ տարածքի ամբողջ բնակչությանը: Եթե Ադրբեջանը կարող է դա անել, ուրեմն Ղարաբաղը կարող է վերադառնալ նրա կազմի մեջ: Ուղղակի պետք է հարց տալ. ինչպիսի՞ն կլինեն հետևանքները և կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը դա անել: Կան բաներ, որոնք անլուծելի են: Եվ Ղարաբաղի հարցը հենց դրանցից է: Միակ բանը, որը կարելի է անել` դադարեցնել հակամարտությունը»,-ասել է Սատանովսկին:

Ըստ արևելագետի, նույնիսկ եթե «Հայաստանը դուրս բերի իր զորքերը, կա միայն մեկ տարբերակ Ադրբեջանի համար` բնաջնջել Ղարաբաղի հայերին»: Սակայն, նա հավելել, է, որ այդ դեպքում կորուստներն Ադրբեջանի համար այնքան մեծ կլինեն, որ անհամատեղելի կլինեն պետության նորմալ գոյության հետ:

Սատանովսկին մատնանշել է, որ հետագայում անջատողականության խնդիրը շատ ավելի սուր կարող է լինել Ադրբեջանում, քան այսօր թվում է ադրբեջանցիներին: «Եթե իրավիճակը Ղարաբաղի շուրջ շարունակի զարգանալ այնպես, ինչպես ապրիլին, ես 100 տոկոսով վստահ եմ, որ խնդիրներ կառաջանան կապված թալիշների և լեզգիների հետ: …Պատերազմը շատ կթուլացնի Ադրբեջանին, իսկ հաշվի առնելով, որ երկիրը համեղ պատառ է նրանց համար, ում նավթ ու գազ է հարկավոր, շատ տխուր իրավիճակ կարող է ստեղծվել»,-ասել է քաղաքագետը:

Անդրադառնալով Ռուսաստանի դերին` Սատանովսկին նշել է, որ Ռուսաստանը կողմերից ոչ մեկին չի սատարում, Մոսկվան իր ծրագիրn ունի: «Ի տարբերություն Մերձդնեստրի Ղարաբաղում չկան ռուսական զորքեր, ի տարբերություն Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի, Մոսկվան չի ճանաչել Ղարաբաղը ոչ որպես անկախ պետություն, ոչ որպես Հայաստանի մաս: Ի՞նչ ունի Ադրբեջանը նեղանալու: Կարծում եմ, որ պատերազմ կարելի է հայտարարել միայն մի դեպքում`եթե 100 տոկոսով վստահ ես, որ հաղթելու ես, և որ հաղթանակը պյուռոսյան չի լինի: Չէ որ կարող ես հաղթել, բայց արդյունքում կարող ես կորցնել ամեն ինչ»,-ասել է փորձագետն ադրբեջանական լրատվամիջոցին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---