Փայլանը դատական հայց է ներկայացրել «Ամենալավ հայը մեռած հայն է» վանկարկած թուրքերի դեմ

Փայլանը դատական հայց է ներկայացրել «Ամենալավ հայը մեռած հայն է» վանկարկած  թուրքերի դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության` ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքերի կողմից հակահայկական դրսևորումների պատճառով դարձյալ դիմել է դատարան:

Փայլանը բողոքի հայց է ներկայացրել 200 հոգու դեմ, ովքեր հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույց են անցկացրել՝ վանկարկելով` «Ամենալավ հայը մեռած հայն է», Haberler-ին հղումով գրում է Yerkir.am-ը:

Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում հայ պատգամավորն ասել է. «200 հոգանոց այդ խումբը, որի կազմում, ենթադրում եմ, ազգայնամոլների կուսակցության երիտթևի անդամներ էին, հավաքվել էին Գյումուշսույու թաղամասում՝ որոշման դեմ բողոքելու: Նրանք «Ամենալավ հայը մեռած հայն է» գրություններով երթ են անցկացրել: Այս պաստառներն ատելության բացահայտ դրսևորում են: Այս հանցանքի և սպառնալիքի դեմ բողոքի հայց եմ ներկայացրել»:

Փայլանը բողոքի հայցին կցել է նաև դրանք ապացուցող տեսանյութեր:

2015-ին ազգայնամոլների կուսակցության ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը դժգոհություն էր հայտնել հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանի` Արևմտյան Հայաստանում ընթացող համերգաշարի առնչությամբ: Նա մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հայերի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել: Այդ կապակցությամբ քրդամետ կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նրա դեմ բողոքի հայց էր ներկայացրել:

Դատարանը որոշել էր Ադըգյուզելին 6 ամսվա ազատազրկման ենթարկել, սակայն, քանի որ «հանցանքն իրագործվել է համացանցում», դատարանը նվազեցրել է պատիժը՝ 7 ամիս և 15 օրվա ազատազրկում, նաև` 11 հազար 240 թուրքական լիրա դրամական փոխհատուցում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---