Վիրաբյան. Վատիկանի արխիվներից օգտվելու հարցը պետք է քննարկել Պապի այցի շրջանակում22 հունիսի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ցանկացած ժողովրդի մասին Հռոմի պապի արխիվում կան տեղեկություններ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, հայտնում է Tert.am-ը: Ըստ նրա, խնդիրն այն է, որ այդ արխիվում հսկայածավալ տեղեկատվությունը կարգավորված չէ։ Նրա խոսքով՝ հայոց պատմության էջերը այնտեղ ևս իրենց բաց և մութ էջերն ունեն: «Մենք 3-4-րդ դարից հարաբերվել ենք Հռոմի պապի հետ մինչև մեր օրերը: Բայց մեզ ամենից շատ հետաքրքրում են Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը: Քանի որ Հռոմի պապը աշխարհի բոլոր երկրներում ունի աշխարհի գրեթե բոլոր երկրներում ունի իր ներկայացուցիչը՝ դիվանագետի կարգավիճակով, այդպես էր Օսմանյան կայսրությունում և ո՛չ մեկ, ո՛չ երկու, բազմաթիվ էին նրանք»,-ասել է նա: Ամատունի Վիրաբյանը նշել է, որ սկսած 19-րդ դարից այնտեղ կուտակվել են այդ ներկայացուցիչների հաշվետվությունները, զեկուցագրերը Հռոմի պապին քրիստոնյաների վիճակի մասին Օսմանյան կայսրությունում, այնտեղ նաեւ քրիստոնյաների հետ հասկացվում են նաեւ հայերը: Ազգային արխիվի տնօրենը նաև ասել է, որ Ազգային արխիվն ունի արդեն բաց արխիվների պատճենները, սակայն խնդիրն այն է, որ նրանք կա՛մ լատիներեն են, կա՛մ ֆրանսերեն և թարգմանության խնդիրներ կան: «Եթե ֆրանսերենի թարգմանությունը այդքան էլ բարդություն չի հարուցում մեզ համար, լատիներենի թարգմանությունը խնդիր է: Մենք դժբախտաբար ո՛չ օսմաներեն իմացող գիտենք, ո՛չ էլ լատիներեն, անկեղծորեն ասած, բայց փորձում ենք օգտագործել սփյուռքի և՛ մեր ուժերը, և՛ իրականացնել դրանց թարգմանությունները»,– ավելացրել է հա: Ամատունի Վիրաբյանը վստահ է, որ Հռոմի պապի այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի, որպեսզի «մենք հնարավորինս օգտագործենք այդ արխիվները»: «Այդ արխիվի գլուխը Հռոմի պապն է, և իր թույլատվությամբ են օգտագործում այդ արխիվները: Նա ամեն մի դիմողին չէ, որ թույլ է տալիս օգտվել»,-հավելել է նա: Նա նշել է, որ եթե այդ հարցով հայկական կողմը դիմի Հռոմի պապին, ապա թույլտվություն կստանա օգտվել արխիվից: «Մենք հիմա քայլեր ենք ձեռնարկում, որ հարցերի քննարկման ժամանակ այդ հարցը ևս դառնա քննարկման առարկա: Հատկապես անցած տարի տեղի ունեցած հայտնի պատարագից հետո այդ հարցը լուծելի է»,- ասել է Ամատունի Վիրաբյանը: Հռոմի Պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |