ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հունիսի 29-ին կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հունիսի 29-ին կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Փարիզում ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Մարկ Էյրոն կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Կողմերը կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին: Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կանդրադառնան նաև Ուկրաինայի վիճակին, սիրիական, լիբիական և մերձավորարևելյան կարգավորման խնդիրներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունիսի 23-ին քննարկել է ղարաբաղյան կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---