2016-ի մարտ-մայիսին ՊԵԿ ստուգումների թիվը նվազել է 2,6 անգամ

2016-ի մարտ-մայիսին ՊԵԿ ստուգումների թիվը նվազել է 2,6 անգամ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը 2016-ի մարտի 3-ից ստանձնելով պետական եկամուտների կոմիտեի ղեկավարումը, համակարգի առջև խնդիր է դրել՝ հավասար մրցակցային պայմանների ապահովմամբ նպաստել երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը, ներկրման ու արտահանման մրցակցային շուկաների ստեղծմանը, ներդրումային միջավայրի խթանմանը և այդ ուղղությամբ հստակ հանձնարարականներ տվել պատասխանատու ստորաբաժանումներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը:

Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ` կազմակերպական և տեղեկատվական բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանն լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ օպերատիվ հետախուզության վարչության առջև խնդիր է դրվել հսկողական միջոցառումներն իրականացնել` զերծ մնալով բիզնեսի գործունեությանը չհիմնավորված միջամտություններից և տնտեսվարողներին անհարկի անհանգստություն պատճառելուց:

Հովհաննես Հովսեփյանի հանձնարարությամբ, վարչության կողմից առավել ուշադրություն է դարձվել հատկապես գործարքների փաստաթղթաշրջանառության կանոնների շրջանցման մեխանիզմներին, իրական ծավալների և արժեքների թերհայտարարագրման խնդիրներին:

ՕՀՎ 4-րդ բաժնի պետի ներկայացմամբ, 2016-ի մարտ-մայիս ամիսներին իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 74 ստուգում` 2015-ի նույն ժամանակահատվածի 191-ի դիմաց: Արդյունքում արձանագրվել է 1 մլրդ 68 միլիոն դրամ, ստուգումների քանակը նվազել է 2,6 անգամ, արդյունքում մեկ ստուգմամբ արձանագրված գումարն այս տարի ավելացել է 2.1 անգամ:

2015թ. մարտ-մայիս ամիսներին միջինը մեկ ստուգումով արձանագրվել էր 6 մլն 900.000 դրամ, իսկ 2016թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 14 մլն 400.000 դրամ:

Օպերատիվ-հետախուզական համեմատաբար քիչ միջոցառումներով էապես ավելացնել են լրացուցիչ հարկային մուտքերը: Այսպես, 2016-ի մարտ-մայիս ամիսներին վարչությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական 583 միջոցառում, 2015-ի նույն ժամանակահատվածում՝ 763 միջոցառում, այսինքն, այս տարի արդեն իսկ 180-ով կամ 23%-ով նվազել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, փոխարենը 2016թ. մարտ-մայիս ամիսներին կազմվել են վարչական ակտեր 146 միլիոն 300 հազար դրամով ավելի` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Կրկնապատկվել է մեկ օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ արձանագրված միջին գումարը` 2015թ.-ի մոտ 400 հազար դրամից դառնալով 800 հազար դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---