Պուտինն ու Օլանդը կշարունակեն աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ-ում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ

Պուտինն ու Օլանդը կշարունակեն աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ-ում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեդեկացրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հույս են հայտնել, որ այդ հանդիպմանը ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի շարունակմանը: Պայմանավորվածությւոն է ձեռք բերվել շարունակել ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում այդ կարևոր ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Ընթերցեք նաև.Սարգսանն ու Քերին քննարկել են Վիենայում ու Պետերբուրգում կայացած ղարաբաղյան խնդրի շուրջ հանդիպումները

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---