Ռուս օդաչուները պատրաստվում են ՀՀ-ում կայանալիք մարտավարական զորավարժություններին

Ռուս օդաչուները պատրաստվում են ՀՀ-ում կայանալիք մարտավարական զորավարժություններին

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի օդաչուները սկսել են պատրաստվել լայնածավալ մարտավարական զորավարժություններին, որոնք կանցնեն հուլիսի կեսին «Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում, հայտնում է ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը:

«Չորրորդ սերնդի ՄիԳ-29, հարվածային Մի-24Պ և գրոհային Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուներն ուսումնամարզական թռիչքներ են կատարում նվազագույն և թույլատրելի նվազագույն բարձրության վրա`մշակելով օդային մարտ վարելու և ցամաքային օբյեկտներ գրոհելու խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օդաչուները նաև մշակում են հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերից խուսափելու հնարքները: Թռիչքներն իրականացվում են ինչպես միայնակ, այնպես էլ զույգերով ու խմբով, ցերեկային և գիշերային ժամերին բարձր լեռնային պայմաններում:

Մարտավարական զորավարժություններին մասնակցում է ռուսական ավիացիոն միավորման ամբողջ կազմը:

2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները: Այժմ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված է չորրորդ սերնդի Միգ-29 9 կործանիչ: Հունվարին ռուսական ռազմակայանը ժամանակակից ռուսական արտադրության «Տախիոն» անօդաչու սարքեր է ստացել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---