Զախարովա. ՌԴ-ն հսկայական ջանքեր է գործադրում ղարաբաղյան կարգավորման համար

Զախարովա. ՌԴ-ն հսկայական ջանքեր է գործադրում ղարաբաղյան կարգավորման համար

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: »Հիմա Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ ակտուալ հարց ունեն` Լեռնային Ղարաբաղի կարգավորումը»,-հուլիսի 4-ին Երևանում լրագրողներին է ասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ուստի ՀԱՊԿ ԱԳՆԽ շրջանակում Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ է ունենում, մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ կարգավորումը հաջողությամբ պսակվի»,-հավելել է նա` նշելով, որ խոսքը ՌԴ միջնորդական դերի մասին է ղարաբաղյան կարգավորման հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ ընթանում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հույս է հայտնել, որ ընթացիկ տարում կհաջողվի մեռյալ կետից շարժել ղարաբաղյան կարգավորումը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Սվիտալսկի. ԼՂՀ կարգավորման գործընթացում նոր շարժ կա, ԵՄ մոտեցումները կփոփոխվեն

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---