Ուորլիք. ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Ուորլիք. ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հուլիսի 9-ին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հուլիսի 8-ին Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսել է նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Բոլոր կողմերը մերժում են ռազմական ճանապարհն ու հավատարիմ են բանակցային կարգավորմանը: ԱՄՆ-ն պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը»,-ասվում է ամերիկացի համանախագահի գրառման մեջ:

Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է:

Ընթերցեք նաև. Սարգսյանն ու Քերին քննարկել են Պուտին-Օբամա հեռախոսազրույցում ԼՂ կարգավորմանն անդրադարձը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---