Արթուր Ջանիբեկյանը` «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2016» մրցանակի դափնեկիր

Արթուր Ջանիբեկյանը` «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2016» մրցանակի դափնեկիր

PanARMENIAN.Net - «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ռուսական ՏՆՏ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը երկրորդ անգամ դարձել է «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2016» պրոֆեսիոնալ մրցանակի դափնեկիր:

Ոսկե արձանիկը շնորհվել է Ջանիբեկյանին «Գազպրոմ մեդիա հոլդինգի» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման ու արդյունավետ կառավարման» համար:

Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսերն է, Comedy Club հայտնի հումորային շոուի հիմնադիրներից մեկը: Ջանիբեկյանը կառավարում է 2015-ի ստեղծած «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը, որը միավորում է 5 հայտնի ժամանցային հեռուստաալիք:

Նախորդ անգամ Արթուր Ջանիբեկյանը հաղթող էր ճանաչվել «Ռուսաստանի մեդիա մենեջեր» անվանակարգում 2012 թվականին` պարգևատրվելով «Բրենդերի և հեռուստատեսային արտադրանքի ստեղծման գործում բացառիկ ծառայությունների, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում ամենամեծ գործարքի համար» անվանակարգում:

Մրցանակը սահմանվել է 2001-ին «Նովոստի ՍՄԻ» հանդեսի նախաձեռնությամբ` մեդիաբիզնեսի և հեռահաղորդակցությունների ոլորտում առավել նշանակալի իրադարձությունների և երևույթների քարոզչության նպատակով: Պարգևը շնորհվում է զանգվածային լրատվության միջոցների, գովազդային և PR ինդուստրիայի փոթ-մենեջերներին:

Գրան պրիին արժանացել է «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---