Հայաստան ներմուծվող էլեկտրամեքենաներից մաքսատուրք ժամանակավորապես չի գանձվի

Հայաստան ներմուծվող էլեկտրամեքենաներից մաքսատուրք ժամանակավորապես չի գանձվի

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնժողզովի խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է մաքսատուրքերը մարդատար էլեկտամեքենաների համար, ինչպես նաև նվազեցրել մաքսատուրքը թեթև բեռնատար էլեկտրամեքենաների համար:

«Մարդատար էլեկտրամեքենաների համար մաքսատուրքը 17%-ի փոխարեն կսահմանվի 0%, մինչև 5 տոննա բեռնատերների համար՝ 15%-ի փոխարեն 5%», - ասել է ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 2-ից ու կգործի մինչև 2017 թվականի սեպտեմբեր: Այն չի տարածվի հիբրիդային շարժիչներով մեքնաների վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

2014 թ. փետրվարից մինչև 2016 թ. հունվարի 1-ը ԵՏՄ է ներմուծվել 684 ելեկտրական շարժիչով մեքենա, 2016 թ. հունվար-մայիսի ընթացքում՝ ընդամեն 28: Հիմնականում դրանք ներմուծվում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից ու Չինաստանից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---