Շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը

Շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով է ավելի քան 200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անցկացվել են ուսումնամարզական թռիչքներ:

Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 26 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 250 կրակոց, իսկ հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ):

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---