Հալեպում հրթիռակոծությունից վնասվել են Սբ Աստվածածին եկեղեցու ապակիները

Հալեպում հրթիռակոծությունից վնասվել են Սբ Աստվածածին  եկեղեցու ապակիները

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Հալեպի Վիլլաներ թաղամասում՝ Սբ. Աստվածածին եկեղեցու հանդիպակաց բնակարանի վրա զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռ են արձակել, ինչի հետևանքով բնակարանը քանդվել է, իսկ եկեղեցին չի վնասվել:

Ջարդվել են միայն եկեղեցու ապակիները, հայտնում է Հալեպի «Գանձասար» օրաթերթի կայքը:

Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Մեծ մասը երեխաներ էին: Հրթիռակոծվել էր Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները:

«Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` հուլիսի 6-ին գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս:

Կարդացեք նաև՝ Սիրիայի կառավարական զորքերը հետ են մղել ահաբեկիչների գրոհը Հալեպի մատույցներում

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---