ԼՂ ՊԲ. Պաշտպանական գործողությունների հետևանքների համար պատասխանատվություն չենք կրում![]() 15 հուլիսի 2016 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որ շփման գծում գնդակոծության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել: «Զոհվել է Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մամեդով Թողրուլ Սեյեդ օղլուն»,-հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն: Միաժամանակ, ԼՂՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները: ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ հայկական կողմը պատասխանատվություն չի կրում այն հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ հայկական կողմի պաշտպանական և կանխարգելիչ գործողությունների ժամանակ: Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց: ![]() ![]() Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |