ՀՀ և ԼՂՀ նախագահները փոխգործակցության հարցեր են քննարկել Ստեփանակերտում16 հուլիսի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և նույն օրն աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Քննարկվել են հայկական երկու պետության փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախորդ անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է եղել հունիսի 22-ին:Հանրապետության հարավային թևում ՀՀ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Նույն օրը հայկական երկու պետության ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ավելի վաղ Սարգսյանը ԼՂՀ-ում է եղել ապրիլի 18-ին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |