Պետդեպը «խստորեն դատապարտում է» ՊՊԾ գնդի գրավումը, սակայն իշխանություններին զսպվածության կոչ է անում

Պետդեպը «խստորեն դատապարտում է» ՊՊԾ գնդի գրավումը, սակայն իշխանություններին զսպվածության կոչ է անում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, և խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն։

Այդ մասին է հայտարարել Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները բրիֆինգի ժամանակ, պատասխանելով Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին հարցին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Պատասխանելով հարցին, թե չի կարծում ԱՄՆ-ը, որ Հայաստանում իրականացվող գործողություններն աշխարհագրական առումով կարող են ոգեշնչված լինել հարևան Թուրքիայի գործողություններով, խոսնակն ասաց, թե ինքը նման բան չի կարծում։ «Ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարության տապալումը միշտ էլ վատ գաղափար է։ Քաղաքական փոփոխություններ պետք է իրականացվեն ժողովրդավարական եղանակով», - ասել է նա:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---