Նախարար. ՊՊԾ գնդում գտնվողներին անհրաժեշտության դեպքում բուժօգնություն կտրամադրվի21 հուլիսի 2016 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդում գտնվողներին անհրաժեշտության դեպքում բուժօգնություն կտրամադրվի: Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հերքելով, որ ՊՊԾ գնդում զրկված են բուժօգնություն ստանալու հնարավորությունից, հայտնում է «Ա1+»-ը: «Շտապ օգնության մեքենաները շրջակայքում են: Կարող եմ Ձեզ միանշանակ ասել հետևյալը, որ բուժօգնությունը որևէ մեկին անհասանելի չի կարող լինել, եթե կլինի անհրաժեշտություն, այսինք, եթե բուժօգնության կարիք լինի՝ կտրամադրվի», ասել է նախարարը: Արմեն Մուրադյանը հաստատել է, որ հուլիսի 21-ի առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ բուժհաստատություններ է դիմել 51 քաղաքացի, որից 29-ը՝ ոստիկան: Նախարարը հավելել է, որ ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չկան: Հուլիսի լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում բախումներ են տեղի ունեցել: Հավաքվածներից ինչ-որ մարդիկ սկսել են քարեր շպրտել ոստիկանների վրա: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել:Վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը ցրել է հավաքվածներին: Տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։Բոլորին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |