BBC. Դադիվանքի գրեթե բոլոր բնակիչները փախստական հայեր են Ադրբեջանի տարբեր քաղաքներից և գյուղերից

BBC. Դադիվանքի գրեթե բոլոր բնակիչները փախստական հայեր են Ադրբեջանի տարբեր քաղաքներից և գյուղերից

PanARMENIAN.Net - BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է Երևանից լրագրող Մարկ Գրիգորյանի ֆոտոպատմությունը Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանք գյուղի մասին, հայտնում է Tert.am-ը:

Գյուղն իր անունը ստացել է միջնադարյան Դադիվանք վանական համալիրի պատվին: Միջնադարում վանքը խոշոր կրոնական կենտրոն է եղել։ Խորհրդային ժամանակաշրջանում, տեղի բնակիչների խոսքերով, գյուղում ապրող ադրբեջանցիները վանքում ոչխարներ են պահել։

Գյուղում ընդամենը 27 տուն կա: Գրեթե բոլոր տներում բնակվում են Ադրբեջանի տարբեր քաղաքներից և գյուղերից փախստականները, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները ղարաբաղյան պատերազմի ժամանակ:

Ինչպես գրում է հեղինակը, այս օրերին Դադիվանքի բնակիչները, ինչպեսև հարևան գյուղերի բնակիչները, սուր զգում են իրենց անպաշտպանվածությունը: Նրանք վախենում են, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը ստորագրեն խաղաղության մասին պայմանագիր, որը կներառի Ադրբեջանին որոշ շրջանների վերադարձ, նրանց կրկին կսպառնա փախստական դառնալու ճակատագիրը:

«Բնությունն այստեղ չափազանց գեղեցիկ է, սակայն մարդկանց այնքան պակասում է խաղաղությունն ու անդորրը»,- գրում է հեղինակը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---