Հայ զինվորականները մասնակցում են ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը![]() 16 օգոստոսի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հայ զինվորականները մասնակցում են ՌԴ Պսկովի շրջանում մեկնարկած ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը: Զորավարժությունը մեկնարկել է օգոստոսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 19-ը: «Վարժանքների ընթացքում դրվելու են ուսումնական առաջադրանքներ, ըստ որոնց ՀԱՊԿ ԱԱՀՈւ ստորաբաժանումները պետք է պայքարեն հավաքական անվտանգության տարածքում սահմանային զինված հակամարտությունների պայմաններում»,-հայտնել են զորավարժության մամուլի կենտրոնում: «Մենք սկսում ենք հետաքրքիր, լայնածավալ զորավարժություն, երբ իրավիճակն աշխարհում սրվելու միտում ունի: Տեսնում եք, որ մեր պետությունների սահմաններին նոր մարտահրավերներ են առաջանում»,-ասել է իր ելույթում Արևմտյան զինվորական շրջանի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը: «Մենք ոչ ոքի չենք սպառնում, սակայն, սա ազդանշան է, որ մեր պետություններն ուժեղ են և ունեն կամք»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Զորավարժությանը ՌԴ-ից բացի մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժության մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է 1300-ի, իսկ ընդհանուր մասնակիցների թիվը մոտ 6000 է: Ընթերցեք նաև. Կոալիցիոն ռազմարդյունաբերության զարգացման հարցեր են քննարկվել ՀԱՊԿ ՊՆ խորհրդի նիստում Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |