ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը` «Բանակային միջազգային խաղերի» լավագույն հետախույզ

ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը` «Բանակային միջազգային խաղերի» լավագույն հետախույզ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում տեղի է ունեցել «Բանակային միջազգային խաղերի» հաղթողների պարգևատրման արարողությունը: Լավագույն հետախույզ է ճանաչվել ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը, որին արժեքավոր պարգևը հանձնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մյուս երկրները ներկայացնող զինծառայողները հիմնականում խրախուսական պարգևներ են ստացել՝ «հաղթանակի կամքի համար», «Հաղթանակի և գթասրտության համար» և այլն, հայտնում է Ռազմ.ինֆո-ն:

Հայ հետախույզները մասնակցում էին խաղերի շրջանակներում անցկացվող «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին: Մրցույթի ավարտին ՌԴ պաշտպանության նախարարությունը սխալմամբ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ հավաքականը 3-րդ հորիզոնականում է, սակայն վերջնական արդյունքերով հաստատվեց, որ հայ հետախույզները 4-րդն էին:

Խաղերի շրջանակներում օգոստոսի 13-ին անցկավել է նաև տանկային բիաթլոնի եզրափակիչը, որտեղ հաղթող է խանաչվել Ռուսաստանի հավաքականը: երկրորդ և երրրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Չինաստանի և Ղազախստանի հավաքականները: Լավագույն քառյակը եզրափակել է Բելառուսի հավաքականը: Նշենք, որ ՀՀ ԶՈւ տանկիստները հաջողությամբ հաղթահարել էին առաջին փուլի արգելքը և անցել կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ 12 հավաքականների մեջ զբաղեցրել են 9-րդ հորիզոնականը և դուրս մնացել եզրափակչից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---