Անվճար Wi-Fi-ի նոր գոտիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ից՝ Հանրապետության հրապարակին հարակից տարածքում18 օգոստոսի 2016 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է եկել շարժական կապի բաժանորդներին հասարակական վայրերում Wi-Fi ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովելու հերթական նախաձեռնությամբ: Փորձնական ծրագրի առաջին փուլն ընդգրկում է Երևանի ամենամարդաշատ վայրերից մեկը՝ Վ. Սարգսյան փողոցին հարակից տարածքները՝ Հանրապետության հրապարակից մինչև Ս. Շահումյանի հրապարակ: Անվճար Wi-Fi ինտերնետից առանց հավելավճարների կկարողանան օգտվել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այլև շարժական կապի հայաստանյան այլ օպերատորների բաժանորդները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կունենան անսահմանափակ ինտերնետի լիարժեք հասանելիություն, պարզապես ուղարկելով *252# USSD հրահանգը՝ դեպի համակարգ մուտքի PIN-կոդը ստանալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդները կստանան մինչև 5 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, իսկ տվյալների փոխանցման ծառայություններից չօգտվող բաժանորդները՝ 512 Կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, ինչը միանգամայն բավարար արագություն է շարժական կապից հարմարավետ օգտվելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ չհանդիսացող անձանց համար ինտերնետ հասանելիությունը կսահմանափակվի վեբ-կայքեր դիտելու հնարավորությամբ, իսկ նախքան ինտերնետին միանալը նրանց կցուցադրվի կարճ հոլովակ կամ գովազդային բաներ (banner): «Անվճար Wi-Fi կապի հասանելիությունն ունի մի շարք առավելություններ: Նրանք, ովքեր օգտվում են ինտերնետից հանգստի, ժամանցի կամ բիզնես նպատակներով, անշուշտ, կգնահատեն անվճար ինտերնետ ունենալու այս հնարավորությունը: Ծրագիրը նախատեսված է նաև Երևան այցելողների համար, ովքեր մայրաքաղաքի մշակութային կենտրոնով զբոսնելիս կկարողանան օգտվել անվճար անսահմանափակ ինտերնետից: Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում անվճար Wi-Fi գոտու ստեղծումը տրամաբանական շարունակությունն է մինչ այժմ իրականացված նախագծերի, որոնց շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ինտերնետ հասանելիություն է ապահովել Երևանի մի շարք թանգարաններում և գրադարաններում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |