Ենիգոմշյան. Ոստիկանների սպանությունների համար պատասխան տվողներ պետք է լինեն18 օգոստոսի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գրավման օրերին մահացած երեք ոստիկաններից մեկը «Սասնա ծռեր» խմբի գործողություններից չի սպանվել, իսկ մյուս երկու ոստիկանները վիրավորվել են փոխհրաձգության ժամանակ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ պետք է պատասխան տա նրանց սպանությունների համար, հայտնում է Panorama.am-ը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն ազատ է արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից օգոստոսի 8-ին: «Այդ փոխհրաձգության ժամանակ մենք ունեցել ենք բազմաթիվ վիրավորներ, որոնք բարեբախտաբար, իրենց կյանքը չեն կորցրել: Այնտեղ եղել է փոխհրաձգություն, պաշտպանություն, և պաշտպանության արդյունքում զոհվել է երկու ոստիկան: Զուտ մարդկային առումով ես հերթական անգամ իմ ցավն եմ հայտնում նրանց մահվան կապակցությամբ», -հայտարարել է Ենիգոմշյանը: Ենիգոմշյանը նշել է, որ ոստիկանների մահերի համար պատասխան տվողներ պետք է լինեն ու հավելել. «Բայց նաև պատասխան տվողներ պետք է լինեն ամբողջ Հայաստանում տիրող իրավիճակի համար: Եթե միայն այդ երկու մահերի համար պատասխանատվություններ փնտրվեն և օրենքի կիրառում լինի, ապա դա շարունակություն կլինի նույն այս անարդար իրադրությանը»: ՀԽ անդամի խոսքով, նախաքննությունը պետք է հաշվի առնի հանգամանքը, որ ինքնապաշտպանության արդյունքում է վիրավորումը կատարվել: Հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորվել ու որոշ ժամանակ անց մահացել է ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ նույն օրը վիրավորված Գագիկ Մկրտչյանը ստացած վնասվածքներից կոմայի մեջ էր ընկել և 27 օր անց մահացավ հիվանդանոցում: Հուլիսի 30-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՊՊԾ գնդի տարածքից արձակված դիպուկահարի կրակից մահացել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեպանոսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |