ՀԱՊԿ խաղաղապահներն առաջիկայում կմասնակցեն ՄԱԿ առաքելություններին![]() 23 օգոստոսի 2016 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ ստորաբաժանումները կկարողանան մասնակցել ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: «Առաջին անգամ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը կստանան ՄԱԿ ԱԽ մանդատ և կգործեն ճգնաժամային տարածաշրջանում ՄԱԿ առաքելության հետ փոխգործակցությամբ: Չի բացառվում, որ ՀԱՊԿ ստորաբաժանումները կգործարկվեն մոտ ապագայում»,-ասել է Սեմերիկովը: Նա հավելել է, որ այժմ ձևավորվում է խաղաղապահ ոստիկանական ստորաբաժանում ՀԱՊԿ ձևաչափում, որը պատրաստ կլինի խնդիրներ կատարել ըստ ՄԱԿ չափանիշների»: Այս ուղղությունը կնպաստի ՀԱՊԿ հեղինակության բարձրացմանն ինչպես որպես կազմակերպության, այնպես էլ նրա անդամ երկրների մասով»,-ասել է Սեմերիկովը «Անխախտ բարեկամություն-2016» զորավարժությունների բացմանը: Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1000 սպա ու խաղաղապահ զինվոր ԱՊԿ անդամ 6 երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, ՌԴ և Տաջիկստանի, զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության կազմից: Մասնակցում է նաև ավելի քան 500 միավոր ավիացիոն, զրահատեխնիկայի և ավտոմոբիլային տեխնիկա: «Զորավարժությունների պաշտոնական լեգենդը ՀԱՊԿ Արագ արձագանքման խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողության նախապատրաստումն ու վարումն է: Սակայն ըստ զորավարժությունների մտահղացման, նախատեսվում է մի շարք օգտակար նորարարությունների մշակում, որոնք արտացոլում են խաղաղության պահպանման ժամանակակից համալիր միջոցառումների ժամանակ խաղաղապահ խնդիրների ու առաջադրանքների կատարման նորացված միջոցները
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |